Գրադարանում

  1. Պատմի՛ր գրադարանի մասին
  2. Գրադարանում շա՜տ գրքեր կան։
  3. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
  4. Տղաները ուզում էին գրքերը դիտել։
  5. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
  6. Լուռ մնալ, չվազել, մտքի մեջ կարդալ, չուտել, հեռաղոսով չխաղալ, չծղել։
Continue reading Գրադարանում

Արագիլի մասին 5 հետաքրքիր փաստ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է, և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Continue reading Արագիլի մասին 5 հետաքրքիր փաստ

«Ցանկությունների ծառը»

Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

Continue reading «Ցանկությունների ծառը»

Ծույլ մեղուն

Լինում է, չի լինում մի փեթակ։ Այդ փեթակում ապրում էին շատ աշխատասեր մեղուներ։ Բայց մի մեղու կար, որը ծույլ էր։ Նա ոչ մի բան չէր ցանկանում անել։ Չէ՞ որ նա ծույլ էր։ Շուտով բոլոր աշխատասեր մեղուները շատ հոգնեցին, բայց ծույլ մեղվին դա չէր հետաքրքրում։ Մի օր բոլոր աշխատասեր մեղուները հոգնածությունից սատկեցին ու նա մնաց մենակ։ Երբ նա տեսավ, որ ոչ մեկ չկար, ասաց․

Continue reading Ծույլ մեղուն

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

Continue reading